ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Փաթասխան թվի՞ր»

«Փաթասխան թվի՞ր»
18.03.2014 | 00:47

Պետք է հպարտությամբ արձանագրել, որ վերջին շրջանում սկսված հայոց քաղաքական կլոունադան շարունակվում է ստախանովյան տեմպերով: Աշխարհը շուռ է գալիս, «քամակը դեմ է անում», երկիրը կրկին կանգնած է գրեթե անլուծելի աշխարհաքաղաքական հարցերի առաջ, իսկ Ծառուկյանը հանդիպումների շարք է իրականացնում` անհայտ նպատակներով (այլ կերպ ՀԱԿ-ի հետ հանդիպումից հետո տարընթերցումներն ու տարաձայնությունները չես որակի), անհայտ օրակարգով, հիմա էլ պարզվեց` անհայտ տեղերում:
Յոթ օր-յոթ գիշեր հայ քաղաքական-բանական միտքը գլուխ է ջարդում հասկանալու` որտեղ են հանդիպել այդ երկու խիստ օդիոզ ֆիգուրները և «իքստիքյան» ինչ են խոսել աշխարհի մասին, արդյո՞ք յուր «փաթասխանի» մեջ կոնկրետ ու գործնական է եղել Գագիկ Ծառուկյանը` ֆինանսների պակասից տնքացող ՌԱՀՀԿ-ի և մնացած «կկ»-ների փակման տակ կքած Րաֆֆի Հովհաննիսյանի հարցադրումներին պատասխանելիս:
Եվ այնուհանդերձ, կոնկրետանալուց հետո ինչո՞ւ գաղտնի պահվեց հանդիպման վայրը: Որովհետև այլ ասելիք ու «փաթասխան» հանրությանը տալու՝ չկա՞ր:
Լավ, էդ երկուսի կողքին մի, գոնե կես խելոք մարդ չկա՞ր, ասեր` չի կարելի այդքան ծիծաղելի լինել, առավել ստույգ` ողբերգություն լինել երկրի գլխին:
Շատ պարզ պատճառով՝ ֆարսը կրկնվելիս անխուսափելիորեն ողբերգության է վերածվում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ